Իրական դեպքեր և իրավիճակներ - Թոքերի այտուցում (HAPE)

38 տարեկան փորձառու և ամբողջությամբ առողջ լեռնագնացը Կորդիլլերա Բլանկա (Cordillera Blanca, Պեռու) լեռնագագաթ վերելք կատարելիս երեք օրերի ընթացքում ծանր ուսապարկով 2700 մետր բարձրությունից ուղևորվում է դեպի 4300 բարձրություն.

  • երրորդ օրվա ավարտին նա ավելի հոգնած էր քան իր թիմակիցնեը, իսկ շնչառությունը ականոն էր,
  • հաջորդ օրվա ընթացքում նա ավելի հանգիստ պահեց իրեն՝ կատարելով նվազագույն ֆիզիկական աշխատանք,
  • հինգերորդ օրվա ընթացքում նա ծանր ուսապարկով հաղթահարեց հաջորդ ճամբար տանող բավականին բարդ ու թեք ճամփան. նրա շնչառությունը ավելի անկանոն ու ծանր էր քան իր թիմակիցներինը,
  • 4900 մետր բարձրություն հասնելուց նա չափազանց հոգնած էր ու անգամ չեր կարողանում սնվել,
  • նա հազում էր այնպես, որ իր թիմակիցներից մեկը ասում է «…նրա թոքերում ոնց որ ջուր կուտակված լիներ»,
  • նա միայն նստած ժամանակ էր իրեն լավ զգում,
  • ենթադրելով, որ նա թոքաբորբով է տառապում նրան «փենիսիլին» է սրսկվում, որից հետո սրանում է իրավիճակը. նա դժվարությամբ էր շնչում իսկ հազը դարձել էր ավելի ծանր,
  • նրա թիմակիցներից մեկը իր գրառումներում նշում է, «…նա ոնց որ կուլ տար բերանի ջուրն ու այդ ընթացքում շնչեր… շնչելուց ջուրի ղլղլոցի ձայն էր լսվում»,
  • գիշերվա ընթացքում նրա շնչառությունը էլ ավելի է ծանրանում ու նա ուշագնաց է լինում. նա իր հիվանդության երկրորդ օրվա ընթացքում և դեռ լույսը չբացված մահանում է,
  • նրա թիմակիցները ասում են թե լուսաբացին նրա բերանի շուրջ սպիտակ փռփռաձև նյութ էր հայտնվել,
  • դիահերձման արդյունքում պարզվեց, որ այտուցվել էին նրա թոքերը… նա տառապում էր HAPE–ից (High Altitude Pulmonary Edema)… նա խորտակվել էր ինքն իր մեջ:

Այն ժամանակ դեռ չեր բացահայտվել բարձրության վրա թոքերի այտուցման երևույթը. կարելի էր նրան փրկել պարզապես տեղափոխելով ցածրադիր գոտիներ։

Leave No Trace

  • Plan ahead & be prepared
  • Dispose the waste properly
  • Leave what you find
  • Minimize campfire impacts
  • Respect the wildlife
  • Be considerate of other visitors

Roads conditions

It is winter time! Check out road conditions before heading to the road! Beware of the snow & ice layer!

Vanadzor - Alaverdi section of the M6 Interstate highway stretching from Yerevan to Georgian border is temporarily closed. You can use Vanadzor-Stepanavan-Odzun-Alaverdi bypassing road.

© 2019. Powered by Adventures.am